Սուրիկ Խաչատրյանի տղան փորձաքննություն է անցնում հոգեբուժարանում․ Քննչական կոմիտե
Քննչական կոմիտեն հաստատում է [url=https://www.azatutyun.am/a/29410267.html]«Ազատության»[/url] տեղեկությունը, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ 22-ամյա Տրդատ Խաչատրյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել և նա այս պահին հոգեբուժարաններից մեկում փորձաքննություն է անցնում:
Կոմիտեից տրամադրած տեղեկության համաձայն՝ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով Տրդատ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության այլ ճանապարհով ժամկետային զինվորական, կամ այլընտրանքային ծառայությունից խուսափելու համար:
Այս արարքի համար նախատեսված առավելագույն պատիժը մինչև 5 տարի ազատազրկումն է: