2872 դիտում
20:47 03-08-2018
Արծվիկ Մինասյանն ընդունել է ՀՀ-ում Սիրիայի դեսպանին
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Ահմադ Հաջ Իբրահիմի հետ։
Հանդիպմանը մասնակցել է ՀՀ ՏԶՆՆ Միջազգային համագործակցության վարչության պետ Արմեն Այվազյանը։
Արծվիկ Մինասյանը ներկայացրել է Հայաստանում բարեփոխումների ընթացքը, անդրադարձել սիրիացի գործարարների համար դեպի ԵԱՏՄ և ԵՄ շուկաներ Հայաստանը որպես հարթակ դիտարկելու հնարավորությանը։
Իր հերթին, դեսպանը, շնորհակալություն հայտնելով հանդիպման համար, նշել է տնտեսական համագործակցության ընդլայնման սիրիական կողմից տրվող արտոնությունների, ինչպես նաև, հայկական արտադրանքը Սիրիայի միջոցով արաբական երկրների շուկաներում ներկայացնելու հնարավորության մասին։ Դեսպան Մուհամմադ Ահմադ Հաջ Իբրահիմը նույնպես կարևորել է միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը, ինչը կնպաստի բազմաթիվ հարցերի լուծմանը։ Հանդիպմանը խոսվել է ներդրումների խթանման, համատեղ արտադրությունների հիմնման, ազատ տնտեսական գոտիներում գործունեություն ծավալելու և մի շարք այլ հարցերի մասին։ Դեսպանը հայտնել է առաջիկայում հայաստանցի լրագրողների Սիրիա նախանշվող ճանաչողական այցի մասին, ինչը զբոսաշրջության զարգացումը կխթանի, ինչպես նաև տեղեկացրել Հայաստանում սիրիական արտադրանքի ցուցահանդես կազմակերպելու նպատակահարմարության մասին, ինչը, թերևս, հնարավորություն կտա հետագայում Հայաստանի ազատ տնտեսական գոտիներում ունենալ մշտական ցուցադրություն։
Նմանատիպ նյութեր
3547 դիտում
21:23 04-07-2018
Արծվիկ Մինասյանն ընդունել է ԱՄՀ պատվիրակությանը
4563 դիտում
19:04 24-08-2018
Արծվիկ Մինասյանն ընդունել է Լիբանանի զբոսաշրջության նախարար Ավետիս Կիտանյանին
2922 դիտում
21:09 27-08-2018
Արծվիկ Մինասյանն ընդունել է ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի տնօրեն Դեբորա Գրիսերին
Այս բաժնից
427 դիտում
17:41 06-05-2024
Այսօր Ոսկեպար գյուղի տարածքում զոհված ոստիկանների 33-րդ տարելիցի օրն է
430 դիտում
17:28 06-05-2024
Կիրանցում չափագրման աշխատանքները շարունակվում են, գյուղացիները հուսահատված են. գյուղապետ