2515 դիտում
20:48 02-08-2018
ԵՄ-ն խոշորագույն արևային էլեկտրակայան է գործարկել Գազայի հատվածում
Եվրամիությունը հայտարարել է Գազայի հատվածում խոշորագույն արևային էլեկտրակայանի գործարկման մասին, որը կառուցվել է եվրոպական փողերով: Այդ մասին ասված է Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ:
«Այս շաբաթ Եվրամիությունը խոշորագույն արևային էլեկտրակայան է գործարկել Գազայի հատվածում: Այն օրական կարտադրի մինչև 0,5 մեգավատտ էլեկտրականություն՝ ապահովելով Գազայում ջրի աղազատիչ կայանի մատակարարումը»,- նշում է Եվրահանձնաժողովը: Այժմ, նրա տվյալներով, այդ աղամքրիչ կայանը մինչև 75 հազար մարդու խմելաջուր է մատկարարում Խան Յունիսի և Ռաֆահի նահանգներում: Էներգիայի նոր աղբյուրի գործարկումից հետո կայանը 2020 թվականին կկարողանա մաքուր ջրով ապահովել մինչև 250 հազար մարդու:
Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտնել է, որ նախարար Ավիգդոր Լիբերմանը ցուցում է տվել օգոստոսի 2-ից դադարեցնել վառելիքի ու գազի մատակարարումը Գազայի հատվածին: Լիբերմանի տարածած հայտարարության մեջ ասվում է, որ այդ քայլը ձեռնարկվել է հրկիզիչ նյութերով օդապարիկների օգնությամբ Իսրայելի տարածքում հրկիզումներ իրականացնելու շարունակվող փորձերի կապակցությամբ, որոնք արձակվում են Գազայի հատվածից:
ԶԼՄ-ների մեկնաբանություններում նշվում է, որ էներգակիրների մատակարարումների դադարեցումը կարող է լրջորեն հարվածել Գազայի հատվածի բնակչությանը, որն արդեն վառելիքի պակաս է զգում, այդ թվում՝ կենսապահովման օբյեկտների ու հիվանդանոցների աշխատանքի ապահովման համար։
Նմանատիպ նյութեր
1487 դիտում
09:09 08-12-2014
ԱՄՆ-ում գործարկվել է հզոր արևային էլեկտրակայան
2462 դիտում
19:29 13-08-2015
Չինաստանը Գոբի անապատում հսկա արևային էլեկտրակայան կկառուցի
3080 դիտում
19:48 23-11-2016
Ընկերությունները կարող են կառուցել արևային էլեկտրակայան, իսկ պետությունը 20 տարի կգնի այդ էներգիան. փոխնախարար
Այս բաժնից
769 դիտում
17:34 23-11-2024
Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները ահազանգում են «պուտինացման» վտանգի մասին
817 դիտում
17:20 23-11-2024
Ուկրաինան վերահսկում է Կուրսկում գրաված տարածքի 60 տոկոսը. Reuters
895 դիտում
16:13 23-11-2024
Ադրբեջանը մտադիր է ուժեղացնել «զորքերի մարտունակությունը Հայաստանի հետ սահմանին»