211652_close_icon
views-count2154 դիտում article-date 13:05 02-08-2018

ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցիչների հետ քննարկվել են համագործակցության հարցեր

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել Հայկական բարեգործական ընդհանուր միության ներկայացուցիչների հետ՝ ՀԲԸՄ հայաստանյան գրասենյակի նախագահ Վազգեն Յագուբյանի գլխավորությամբ։ Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալներ Ալբերտ Բաբայանն ու Ավագ Ավանեսյանը, այլ պաշտոնատար անձինք։ Քննարկման առանցքում նախարարության և համահայկական կառույցի համագործակցությանն առնչվող հարցերն են եղել։ Վազգեն Յագուբյանը տեղեկացրել է, որ ՀԲԸՄ-ն շարունակում ընդլայնել իր աշխատանքները և նոր թափով սկսելու են սոցիալ-տնտեսական ծրագրերի իրականացումը, ինչը և այս հանդիպման նպատակն է` հասկանալու նախարարության հետ աշխատանքի առաջնահերթությունները, կամուրջ դառնալու Սփյուռքի և Հայաստանի գործարարների համար։ Արծվիկ Մինասյանը բարձր է գնահատել ՀԲԸՄ շարունակական և նպատակային աշխատանքը և ողջունել տնտեսական ոլորտի նկատմամբ կառույցի փոխգործակցության պատրաստակամությունը և հետաքրքրվածությունը։ Նախարարը ներկայացրել է ոլորտում իրականացվող բարեփոխումները, անդրադարձել համագործակցության հնարավոր հեռանկարներին։ Խոսվել է, մասնավորապես, ոլորտային մասնագետների կարողությունների հզորացման, կադրային բազայի լրացման, ներդրումների խթանման և մի շարք այլ հարցերի մասին։ Հանդիպման ավարտին համաձայնություն է ձեռք բերվել սեղմ ժամկետներում համապատասխան տեղեկատվության փոխանակման, անհրաժեշտության դեպքում՝ աշխատանքային խմբերի ստեղծման մասին։

Նմանատիպ նյութեր