211652_close_icon
views-count28928 դիտում article-date 12:28 01-08-2018

Ոստիկանությունը հայտնաբերել է «Նիվա» մակնիշի մեքենայով շների քարշ տալու տեսանյութում երևացող անձին

Հուլիսի 28-ին սոցիալական ցանցում տեսանյութ էր հրապարակվել, որ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Մարտունի-Այգուտ ճանապարհով անհայտ անձը առանց պետհամարանիշի կարմիր գույնի «Նիվա» մակնիշի մեքենայով երկու շների է քարշ տալիս։ Ոստիկանության Ճամբարակի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տեսանյութում երեւացող անձը Այգուտ գյուղի բնակիչ, 1992 թ. ծնված Դավիթ Լազարյանն է, իսկ առանց պետհամարանիշի «Նիվա»-ն պատկանում է իրեն, վարում էր անձամբ։ Դեպքի առթիվ «Դինգո թիմ» հասարակական կազմակերպության անդամ Գոհար Մանուչարյանից վերցվել է դիմում։ Դավիթ Լազարյանը հրավիրվել է ոստիկանության Ճամբարակի բաժին։ Բաժին է բերվել նաեւ նրա «Նիվա»-ն, ինչի մասին տեղեկացվել է Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարատակի 4-րդ սպայական վաշտի հրամանատարին՝ տրանսպորտային միջոցի հետ կապված հարցի հետագա ընթացքը լուծելու համար։ «Դինգո թիմ» հ/կ-ի կամավորների կողմից Դավիթ Լազարյանին պատկանող անասնագոմում հայտնաբերվել են շները։ Դեպքի առթիվ ոստիկանության Ճամբարակի բաժնում նյութեր են նախապատրաստվում։

Նմանատիպ նյութեր