211652_close_icon
views-count1766 դիտում article-date 20:24 31-07-2018

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Հուլիսի 30-ին, ժամը 16.00-ին, Երեւանի Գրիգոր Լուսավորչի եւ Զաքյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Հայասա» մոտոցիկլետը եւ «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան. մոտոցիկլիստը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հուլիսի 30-ին, ժամը 23.00-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Սեբաստիայի փողոցում վրաերթի է ենթարկել 46-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հուլիսի 30-ին, ժամը 20.00-ին, մարմնական վնասվածքներով հիվանդանոց է դիմել 28-ամյա տղամարդ եւ հայտնել, որ վնասվածքները ստացել է հուլիսի 28-ին, ժամը 05.30-ի սահմաններում, Հրազդան քաղաքի վարչական տարածքում իր «Նիսան»-ով քարին բախվելու հետեւանքով: Կատարվում է քննություն։ *** Հուլիսի 30-ին, ժամը 13.25-ի սահմաններում, Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանում իրար են բախվել «Մերսեդես» եւ «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես»-ի երեք ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր