Մինան իր ինստագրամից ջնջել է տեղեկությունը, որ «Բարսելոնայի» խաղացող է
«Բարսելոնայի» պաշտպան Յերի Մինան ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»:
Կոլումբիայի հավաքականի խաղացողը իր ինստագրամից ջնջել է այն տեղեկությունը, որ հանդիսանում է կատալոնական ակումբի խաղացող և բաժանորդագրվել է մանկունյանցիների սոցցանցի էջին:
Նման քայլի Մինան գնացել է այն լուրերի ներքո, որ «Մանչեսթեր Յունայթեդը» նրա համար «Բարսելոնային» առաջարկել է 40 մլն եվրո:
Ավելի վաղ Մինայի հաամար «Էվերթոնը» առաջարկել էր 24 միլիոն եվրո, սակայն տրանսֆերը տապալվել էր:
«Բարսելոնան» Մինային ձեռք էր բերել հունվարին՝ «Պալմեյրասին» վճարելով 12 միլիոն եվրո: