211652_close_icon

Արմեն Սարգսյանը կմեկնի արձակուրդ, կվերադառնա Անգելա Մերկելի այցի նախօրյակին. «Իրատես»

views-count8756 դիտում article-date 09:32 31-07-2018
«Իրատես» թերթը գրում է. «Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելայի այցից հետո, առաջիկա օրերին, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կմեկնի արձակուրդ։ Նրան մոտ կանգնած աղբյուրները, ի պատասխան հարցին` որտե՞ղ է անցկացնելու Սարգսյանն արձակուրդը, ասացին` արտերկրում։ Մեծ Բրիտանիայու՞մ. Թեմզային նայող իրենց տա՞նը, արքայական ընտանիքին շատ «մո՞տ»։ Նաև` ասացին։ Նույն աղբյուրների փոխանցմամբ՝ Արմեն Սարգսյանը Հայաստան կվերադառնա Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի այցի նախօրյակին, որպեսզի հանդիպի նաև վերջինիս հետ, որքան էլ դա նոր իշխանությունների սրտով չլինի»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր