Տաջիկստանի իրավապահները, երեկվա միջադեպի հետ կապված, չեն բացառում ահաբեկչության վարկածը
Տաջիկստանի իշխանությունները նաև ահաբեկչության վարկածն են դիտարկում 4 արտսահմանցիների դեմ երեկ իրականացված մահաբեր հարձակման գործում: Հաղորդում է [url=МВД: трое подозреваемых в убийстве туристов выявлены и обезврежены]«Ազատությունը»[/url]։
Արյունալի [url=https://rus.ozodi.org/a/29396883.html]միջադեպի[/url] ականատեսների վկայությամբ՝ հանցագործները նախ ավտոմեքենայով վրաերթի են ենթարկել հեծանվորդներին, ապա հարձակվել հրազենով ու դանակներով:
Ըստ պաշտոնական հաղորդագրության, քննությունը վերահսկվում է անձամբ նախագահ Էմոմալի Ռահմոնի կողմից: Ներկա դրությամբ 4 մարդ ձերբակալվել է, ևս 2-ը՝ սպանվել՝ անվտանգության ուժերին դիմադրություն ցույց տալու ժամանակ: