911-ն ամփոփում է անցած շաբաթը
ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում հուլիսի 23-ից 29-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 612 դեպք, որից 348-ը՝ արտակարգ:
Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 198 կենցաղային կանչ, 272 հրդեհ, 52 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 6 և տուժել 66 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 4 քաղաքացի:
Եղանակային պայմանների հետ կապված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 1 դեպք:
Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 1 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 1 տրանսպորտային միջոց:
Գրանցվել է օձերի հայտնաբերման 40 դեպք:
Շաբաթվա ընթացքում արձանագրվել է նաև թունավորման 5 դեպք, որի հետևանքով տուժել է 5 քաղաքացի:
ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել հնարավորինս զգոն և պահպանել անվտանգության տարրական կանոնները:
[img]http://st0.shamshyan.com/editor/0482071001532952643218232.jpg[/img]