211652_close_icon
views-count9351 դիտում article-date 13:10 29-07-2018

Յուրի Խաչատուրովին հետ կանչելու առնչությամբ հանրային քննարկումները ոչ արդյունավետ են

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին հետ կանչելու գործընթացի առնչությամբ հանրային քննարկումները և պարզաբանումները Երևանում ոչ արդյունավետ են համարում, գրում է [url=http://www.interfax.ru/world/622965]interfax.ru[/url]-ն: «Անարդյունավետ ենք համարում ՀԱՊԿ կանոնադրության, ընթացակարգի կանոնների և այլ փաստաթղթերի վերաբերյալ հանրային քննարկումները և պարզաբանումները, որոնք մեզ քաջ հայտնի են, և որոնց խիստ համապատասխանությամբ էլ Հայաստանը կառուցում է կազմակերպության շրջանակներում համագործակցությունը»,- գործակալությանը հայտարարել է Երևանում բարձրաստիճան աղբյուրը՝ պատասխանելով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոխարինման ընթացակարգը սկսելու մասին Երևանում հնչած հայտարարությունների ոչ պրոֆեսիոնալ լինելու մասին Մոսկվայում բարձրաստիճան դիվանագիտկաան աղբյուրի հայտարարությունը մեկնաբանելու խնդրանքին: Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարությունը [url=https://shamshyan.com/hy/article/2018/07/28/1101899/]հայտարարել է[/url], որ ՀԱՊԿ գործընթացի կանոնների համաձայն՝ հենց հայկական կողմը պետք է պաշտոնապես նախաձեռնի Գլխավոր քարտուղարի պաշտոնից իր քաղաքացու հետկանչումը, եթե Երևանում դրա վերաբերյալ արդեն պաշտոնական որոշումը կայացվել է: ՌԴ ԱԳՆ-ից նաև հայտնել են, որ տվյալ հարցի շուրջ հայկական կողմին բոլոր անհրաժեշտ բացատրությունները տրվել են ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի ու նրա հայազգի պաշտոնակից Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցի ժամանակ: [url=https://shamshyan.com/hy/article/2018/07/27/1101790/]Հիշեցնենք[/url], որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

Նմանատիպ նյութեր