211652_close_icon
views-count4182 դիտում article-date 11:16 29-07-2018

Ռուսաստանում ցույցեր են կենսաթոշակի տարիքը բարձրացնելու դեմ

Ռուսաստանում տասնյակ հազարավոր մարդիկ երեկ մասնակցել են կենսաթոշակի համակարգի բարեփոխման վիճահարույց նախաձեռնության դեմ բողոքի ցույցերին: Հաղորդում է [url=https://www.azatutyun.am/a/29395706.html]«Ազատությունը»[/url]։ Խոշոր ցույցերը կազմակերպել է Ռուսաստանի կոմունիստական կուսակցությունը, սակայն մասնակիցների մեծ մասը եղել են ընդդիմադիր առաջնորդ Ալեքսեյ Նավալնու, Միխայիլ Խոդորկովսկու ղեկավարած «Բաց Ռուսաստան» հիմնադրամի, «Ձախ ճակատ» շարժման և «Յաբլոկո» կուսակցության աջակիցները: Ցույցերի կազմակերպիչների պնդմամբ՝ Մոսկվայում այսօրվա արտոնված ցույցին մասնակցել է 100 հազար մարդ, մինչդեռ դիտորդների փոխանցմամբ՝ մասնակիցների իրական թիվը ցածր է: Օրենքի նախագծով ենթադրվում է տղամարդկանց թոշակի անցնելու տարիքը մինչև 2028 թվականը ներկայիս 60-ից հասցնել 65-ի, կանանցը՝ մինչև 2034 թվականը ներկայիս 55-ից հասցնել 63-ի: Նախաձեռնության քննադատները նշում են, որ Ռուսաստանի որոշ շրջաններում կենսաթոշակի անցնելու տարիքը գերազանցում է կյանքի տևողության միջին վիճակագրական ցուցանիշը:

Նմանատիպ նյութեր