Ռուսաստանը կարող է կորցնել բարեկամ Թուրքիային. Էրդողան
                        Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանին սպառնացել է, որ Սիրիայի շուրջ իրավիճակի պատճառով Ռուսաստանը հնարավոր է զրկվի Թուրքիայի հետ առկա բարեկամական հարաբերություններից: Այս մասին գրում է  gazeta.ru-ն։
 
«Եթե Ռուսաստանը կորցնի Թուրքիայի պես բարեկամի, ապա  շատ բան կկորցնի»,-հայտարարել է Էրդողանը։
 
Թուրք պաշտոնյաներն ավելի վաղ ընդգծել էին, որ ռուսական ինքնաթիռների կողմից Թուրքիայի օդային տարածքի խախտումները վնասում են ՆԱՏՕ-ի շահերին։
[url=https://shamshyan.com/hy/article/2015/10/06/66879/]Հիշեցնենք[/url], որ թուրք-ռուսական հարաբերությունները ռուսական ավիացիայի կողմից կատարված 2 օդային խախտումների պատճառով սրվել են: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թահիփ Էրդողանը այդ կապակցությամբ հայտարարել է, որ խոցելու է այն ինքնաթիռներին, որոնք կհատեն թուրքական օդային տարածքը:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

