Ադրբեջանում զինակիցների կողմից զինվոր է սպանվել
Հուլիսի 26-ին ադրբեջանական բանակում ծառայակիցների կողմից սպանվել է 19-ամյա զինծառայող Արիֆ Մամեդովը: Այս մասին հաղորդում է ադրբեջանական meydan.tv-ն:
Կայքի փոխանցմամբ՝ չհաստատված տեղեկությունների համաձայն՝ Մամեդովը սպանվել է զինակիցների կողմից ծառայողական գաղտնաբառը չիմանալու (հավանաբար ճակատային հատվածում գաղտնաբառը կիրառվում է՝ տարբերելու համար, թե անձը տվյալ զորամասի զինվոր է, թե ոչ) պատճառով:
Ադրբեջանցի զինծառայողը մահացել է Ադրբեջանի սահմանին՝ ճակատային գծում տեղի ունեցած փոխհրաձգության պատճառով:
Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է, որ Մամեդովն սպանվել է ոչ մարտական պայմաններում: