211652_close_icon
views-count56976 դիտում article-date 20:43 16-04-2021

25-ամյա հերոս հետախույզը ազատագրել էր թշնամու կողմից գրավված կարևորագույն դիրքերից մեկն ու առգրավել մեծ քանակի զենք-զինամթերք. նա նահատակվեց նահանջող զինակիցների թիկունքը պաշտպանելիս. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երևանցի 25-ամյա Աբրահամ Տիգրանի Մարուխյանը սովորել էր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում, գերազանց ավարտել ու  ստացել լեյտենանտի կոչում: 

 Դեռ դպրոցական տարիներից  ամեն ինչից վեր էր դասել հայրենիքը, հայոց հողն ու հայ մարդուն:

Իզուր չէր,  որ թե՛ դպրոցում, թե՛  համալսարանում ուսումնական տարիներին շատերը նրան համարում էին Մոնթեի, Թաթուլի, Սպարապետ  Վազգեն Սարգսյանի, Շահեն Մեղրյանի և մյուս  լեգենդար հայ հերոսների գործը շարունակող: 

Նրա համար հայրենիքի համար զոհվելը ամենաբարձր կոչումն էր:

Որպես մարտկոցի հրամանատար ծառայության էր անցել Արցախի Հանրապետության պաշտպանական բանակի  Մատաղիսի զորամասում:

 Սեպտեմբերի 27-ին, երբ թուրք-ադրբեջանական հրոսակները, հետո նրանց միացած վարձկան ահաբեկիչները հարձակվեցին Արցախի վրա, պատերազմի առաջին օրը  նա կամավոր մեկնում է  Ջրական (Ջաբրայիլ) որպես հետախույզ:

Իր խիզախության  ու հմտության շնորհիվ ոչ միայն ազատագրում է թշնամու կողմից գրավված կարևորագույն դիրքերից մեկը,  այլև առգրավում է մեծ քանակի զենք-զինամթերք:

 Աբրահամը զոհվում է հոկտեմբերի 2-ի գիշերը, երբ հրետակոծության տակ պաշտպանելիս  է լինում նահանջող զինակիցների թիկունքը:

Երեկ են նրա հարազատներն իմացել ցավալի լուրը, իսկ ընկերներն էլ իմանալով Ա. Մարուխյանի զոհվելու մասին,  SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրուցում ասում էին.  «Մենք թե՛ Աբրահամին, թե՛ բոլոր նահատակված հերոս տղերքին բացակա չենք դնի:

Էդ հերոս տղերքը առյուծի նման մինչև վերջ պաշտպանել են Արցախը, չեն նահանջել  իրենց վստահված պոստերից: էս պատերազմը իրենք հաղթել են, պարտվել է քաղաքական ղեկավարությունը:

Կանցնեն տարիներ, շատ բաներ ջրի երես դուրս կգա ու այդ ժամանակ կհիմնավորվեն մեր խոսքերը,  որ Աբրահամն ու նրա նման հազարավոր հերոսներ գիտակցված գնացին մահվան՝ պաշտպանելով թե՝  Արցախը, թե՛ Հայաստանը:»
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր