Ունաի Էմերի. Մենք ցանկանում էինք լավ արդյունքի հասնել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Արսենալի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին մեկնաբանել է Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչ առաջին խաղում «Վալենսիայի» նկատմամբ տարած հաղթանակը (3:1):
«Առաջին խաղում մենք ցանկանում էինք լավ արդյունքի հասնել՝ հասկանալով, որ բարդ է լինելու: Մենք լավ արձագանքեցինք առաջին գոլին՝ ցուցաբերելով եռանդ ու սառնասրտություն: Մենք օգտագործեցինք մեր պահերը, իսկ առաջին խաղակեսում խփած գոլերը մեզ վստահություն ներշնչեցին:
Մենք ցանկանում էինք հաղթել և բաց չթողնել երկրորդ գոլը: Երրորդ գոլը խփեցինք ամենավերջում, մեր համար դա կարևոր էր, սակայն եզրափակիչ դուրս գալու մեր շանսերը «Վալենսիայի» հետ մնում են հավասար:
Մենք շարունակելու ենք աշխատել բարելավել մեր խաղը: 90 րոպե անց կարող ենք երջանիկ լինել: Պատասխան խաղին պատրաստվելու ենք նույն կերպ, քանի որ գիտենք, որ շատ բարդ է լինելու», ասել է Էմերին: