7302 դիտում
16:02 27-07-2018
Յուրի Խաչատուրովին կալանավորելու միջնորդության քննության հարցով դատական նիստն ընդմիջվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին կալանավորելու միջնորդության քննության հարցով դատական նիստն ընդմիջվել է: Ինչպես հաղորդում է «[url=https://armenpress.am/arm/news/942007.html]Արմենպրես[/url]»-ը, այս մասին լրագրողներն ասաց Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը:
«Դատական նիստն ընդմիջվել է պաշտպանության իրավունքն ապահովելու և առաջադրված մեղադրանքներին ծանոթանալուն բավարար ժամանակ տրամադրելու նպատակով»,- հայտնել է փաստաբանը:
Նա նշել է, որ մինչ այս պահն իր պաշտպանյալին պարզաբանում չի ներկայացվել մեղադրանքի բնույթի ու հիմքի մասին:
Միհրան Պողոսյանը տեղեկացրել է, որ այսօր արդեն երկու դատական նիստ է տեղի ունեցել: Առաջին նիստը գումարվել է 11:30-ին, այդ նիստի մասին իր պաշտպանյալ Խաչատուրովը տեղեկացված չի եղել: «Իմ կողմից ծանուցվելուց հետո միայն՝ 15:00-ին Խաչատուրովը ներկայացել է դատարան»,- հայտնել է փաստաբանը:
Նա տեղեկացրել է նաև, որ ընդմիջված դատական նիստը կշարունակվի այսօր՝ հուլիսի 27-ին 18:00-ից հետո:
ՀՔԾ-ն քննիչի կողմից հուլիսի 27-ին միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Դատարան ժամանած Խաչատուրովը հայտնել է, որ չի ընդունում իր դեմ ներկայացրած մեղադրանքները: Յուրի Խաչատուրովը 2008 թվականի մարտի 1-ին զբաղեցնում էր ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնը:
Այս պահին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում քննվում է նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու նախաքննական մարմնի միջնորդությունը:
Քոչարյանին ու Խաչատուրովին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:
Երևանում 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 3-ին որոշում է կայացվել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանին ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Հարությունյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Տեսանյութը՝ [url=https://www.youtube.com/watch?v=U5aejb7puDE]Tert.am[/url]-ի։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
9047 դիտում
23:46 27-07-2018
Յուրի Խաչատուրովին կալանավորելու մասին միջնորդության վերաբերյալ դատական նիստն ավարտվել է. Aysor.am
5410 դիտում
20:53 11-12-2018
Վաչագան Ղազարյանի կալանքի ժամկետը երկարաձգելու հարցով նիստն ընդմիջվել է 2 ժամով, այն կարող է շարունակվել վաղը
8907 դիտում
19:12 15-04-2019
Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդության քննության դատական նիստը հետաձգվեց. Tert.am
Այս բաժնից
856 դիտում
14:05 21-12-2024
Վաղը երեկոյան և դեկտեմբերի 24-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն
745 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
670 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան