Արցախում հակառակորդի կրակոցից 20-ամյա զինծառայող է վիրավորվել. ՊԲ
Հուլիսի 26-ին` ժամը 20:45-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Դավիթ Արթուրի Միլոյանը: Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
Վիրավորում ստացած զինծառայողը տեղափոխվել է զինվորական հոսպիտալ: Նրա վիճակը գնահատվում է կայուն ծանր:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: