8290 դիտում
19:59 17-07-2018
Մեխակ Գաբրիելյանն՝ ընդդեմ Գագիկ Խաչատրյանի․ ՊԵԿ-ը փաստաթղթերն ուղարկել է դատախազություն
2018 թվականի հուլիսի 13-ին ՀՀ գլխավոր դատախազությունից ՀՀ ՊԵԿ հետաքննության վարչություն է ստացվել քաղաքացի Մեխակ Գաբրիելյանի դիմումը՝ ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի կողմից 2011-2013 թվականների ընթացքում «Գոլդեն Ֆիլդ» ՍՊ ընկերության նկատմամբ իրականացրած ապօրինի հետապնդումների վերաբերյալ: Տեղեկացնում է ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։
Մասնավորապես, ըստ դիմումատուի` պաշտոնատար անձանց կողմից ընկերության նկատմամբ առանց բավարար հիմքերի հարուցվել է վարչական վարույթ և նշանակվել է 550 միլիոն ՀՀ դրամ գումարի չափով տուգանք, այնուհետև արգելափակվել են ընկերության ներմուծումներն ու արտահանումները: Ապօրինի գործողությունների արդյունքում, ըստ դիմումատուի, «Գոլդեն Ֆիլդ» ընկերությանը պատճառվել է շուրջ 64 միլիոն ԱՄՆ դոլար գումարի գույքային վնաս:
Հանցագործության մասին առերևույթ տվյալներ պարունակող հիշյալ հաղորդումը և ՊԵԿ հետաքննության վարչությունում առկա՝ դիմումին վերաբերելի փաստաթղթերը 2018 թվականի հուլիսի 17-ին ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ հետագա ընթացքը որոշելու նպատակով:
Նմանատիպ նյութեր
3244 դիտում
10:27 27-07-2018
Մեխակ Գաբրիելյանը՝ ընդդեմ Գագիկ Խաչատրյանի. «ՍՊԸ-ին անհիմն տուգանել են 550 միլիոն դրամով». «Ժամանակ»
6698 դիտում
11:54 10-08-2018
Արա Գաբրիելյանն ազատվել է ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնից
2856 դիտում
16:05 17-02-2016
Փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանն է որոշել, թե ով պետք է լինի սահմանամերձ Բերքաբերի դպրոցի տնօրենը. aravot.am
Այս բաժնից
565 դիտում
18:49 29-11-2024
Արդարադատության փոխնախարար Կարեն Կարապետյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
556 դիտում
18:42 29-11-2024
Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ՔԿ նորանշանակ նախագահին
433 դիտում
18:30 29-11-2024
ՔՊ-ն նոր պատգամավոր կունենա․ ԿԸՀ-ն մանդատ է տրամադրել