3111 դիտում
18:16 26-07-2018
Առաջին բանակային զորամիավորման շրջանակում անցկացվել է հրամանատարաշտաբային զորավարժություն
Առաջին բանակային զորամիավորման շրջանակում օրերս անցկացվել է եռօրյա հրամանատարաշտաբային զորավարժություն, որի ընթացքում իրականացվել են զորավարժության մտահղացմամբ նախատեսված պաշտպանական և հարձակողական օպերացիայի պլանավորման, նախապատրաստման ու վարման, շտաբերի բացազատման, հիմնական և պահեստային ուժերի վերադասավորման, ընդգրկված անձնակազմի, սպառազինության և ռազմական տեխնիկայի տեղաբաշխման, ուժերի և միջոցների արդյունավետ կիրառման աշխատանքներ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Հրամանատարաշտաբային զորավարժության ժամանակ ներգրավված զորամասերը բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանի, իրականացվել են հրամանատարական և ղեկավարման կետերի ծավալման, կահավորման աշխատանքներ:
Զորավարժության ղեկավար, զորամիավորման հրամանատար, գնդապետ
Ժիրայր Պողոսյանին զորամասերի հրամանատարները զեկուցել են պաշտպանական մարտի մտահղացման վերաբերյալ, կատարվել է տեղազննում: Տեղանքում զորավարժության ղեկավարը ստորաբաժանումների հրամանատարությանը ցուցումներ է տվել աշխատանքի կազմակերպման վերաբերյալ, կազմվել է տեղազննման պլան, համապատասխան օղակներն անցել են հաշվարկների կատարման:
Ճշգրտվել են նաև հակառակորդի հավանական գործողությունները՝ հաշվի առնելով զորամիավորման հրամանատարի որոշման բոլոր մանրամասները, մշակվել և հաստատվել են մարտի նախապատրաստման և վարման համար անհրաժեշտ փաստաթղթերը:
1-ին բանակային զորամիավորումում անցկացված եռօրյա հրամանատարաշտաբային զորավարժությունները ցույց տվեցին, որ անձնակազմի պատրասության մակարդակը բարձր է, զինծառայողներն ունակ են կատարելու առաջադրված մարտական խնդիրները:
Նմանատիպ նյութեր
2968 դիտում
19:42 06-09-2016
3-րդ բանակային զորամիավորման շրջանակում մեկնարկել է փորձարարական զորավարժություն
1197 դիտում
18:53 29-08-2016
Բանակային զորամիավորման շրջանակում անցկացվել են զորավարժություններ
Այս բաժնից
604 դիտում
13:43 23-11-2024
Երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնը՝ Գորիս քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք
487 դիտում
12:36 23-11-2024
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779,151
721 դիտում
12:24 23-11-2024
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը որոշել սափրել մորուքը․ որոշեցի՝ ավագ դստերս ծննդյան օրն եմ դա անելու. Aravot.am