211652_close_icon
views-count12323 դիտում article-date 16:42 26-07-2018

Յուրի Խաչատուրովը ներկայացել է Հատուկ քննչական ծառայություն՝ հարցաքննության. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը քիչ առաջ եկավ Հատուկ քննչական ծառայություն՝ Մարտի 1-ի գործով հարցաքննության նպատակով: Այս մասին հայտնում է «[url=https://armenpress.am/arm/news/941905.html]Արմենպրես[/url]»-ի թղթակիցը: Լրագրողների հարցին, թե մտավախություն չունի արդյոք քրեական գործում ներգրավելու որպես մեղադրյալ, Խաչատուրովը պատասխանեց՝ «ոչ»: ՀՔԾ մամուլի ծառայությունն ավելի վաղ հայտնել էր, որ Խաչատուրովը Մարտի 1-ի գործով ունի վկայի կարգավիճակ։ Յուրի Խաչատուրովը 2008 թվականի մարտի 1-ին զբաղեցնում էր Երևանի կայազորի պետի պաշտոնը: Մարտի 1-ի գործի շրջանակներում հուլիսի 26-ին հարցաքննության է կանչվել նաև Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Տեսանյութը՝ [url=http://www.tert.am/am/news/2018/07/26/khachaturov/2752120]Tert.am[/url]-ի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր