Տրամադրվեք՝ առաջիկա օրերին սաստիկ շոգ է լինելու՝ + 40. Գագիկ Սուրենյան
Արմավիրի և Արարատի մարզերում, ինչպես նաև մայրաքաղաք Երևանում սաստիկ շոգը կշարունակվի նաեւ առաջիկա 6 օրերին: Սաստիկ բարձր՝ +40 աստիճան շոգը կպահպանվի առաջիկա 6 օրերին:
Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնում է ՀՀ ԱԻՆ օդերևութաբանական ծառայության ղեկավար Գագիկ Սուրենյանը:
ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ առաջիկա 5 օրերին ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:
Հանրապետության տարածքում` Հուլիսի 25-27-ի կեսօրից հետո հյուսիսային առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: 28-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը հուլիսի 25-26-ը կբարձրանա 4-5 աստիճանով:
[img]http://st0.shamshyan.com/editor/0088789001532544142264037.jpg[/img]
Երևան քաղաքում` Հուլիսի 25-ի ցերեկը, 26-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
[img]http://st0.shamshyan.com/editor/0069142001532544153333197.jpg[/img]