9086 դիտում
22:14 25-07-2018
Հայաստանի վարչապետի տիկինը Մոսկվայում ազդարարել է «Կանայք հանուն խաղաղության» արշավի մեկնարկը
Մոսկվա կատարած այցի շրջանակներում Հայաստանի վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հուլիսի 24-ին այցելել է պետական Տրետյակովյան պատկերասրահ, հանդիպում ունեցել տնօրեն Զելֆիրա Տրեգուլովայի հետ։ Քննարկվել են պատկերասրահի հետ համագործակցության մի շարք հարցեր, այդ թվում՝ Երևանում Տրետյակովյան պատկերասրահի մասնաճյուղ բացելու հետ կապված։ Այնուհետև պատկերասրահում կայացել է Աննա Հակոբյանի հանդիպումը ռուսաստանյան տարբեր ոլորտների մի շարք կին գործիչների հետ։ Հաղորդում է [url=https://www.azatutyun.am/a/29390471.html]«Ազատությունը»[/url]։
ՀՀ վարչապետի տիկինը հանդիպման մասնակիցներին տեղեկացրել է իր նախաձեռնած «Կանայք հանուն խաղաղության» արշավի մասին՝ խնդրելով իր խոսքն ընդունել բացառապես որպես կնոջ և մոր խոսք։ Նշելով, որ նախաձեռնության հիմնական առաքելությունը ղարաբաղյան հակամարտության խաղաղ հանգուցալուծմանը նպաստելն է՝ Աննա Հակոբյանը, մասնավորապես, ասել է. «Իրականում ես կարծում եմ, որ կարևոր չէ, թե ինչպես է ծագել այս հակամարտությունը։ Կարևորն այն մարդկային կյանքերն են, երիտասարդ մարդկային կյանքերը, որոնցով վճարվում է այդ կոնֆլիկտի դիմաց»։
Աննա Հակոբյանը վերհիշել է 2016 թ. քառօրյա պատերազմի օրերը, երբ ինքը, լինելով լրատվամիջոցի ղեկավար, հետևել է թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական լրահոսին, դիտել բոլոր ռեպորտաժները։ «Հավատացեք՝ նայելով ադրբեջանական զինվորներին, նրանց հայացքներին, ես արձանագրում էի, որ այդ երեխաները ոչնչով չեն տարբերվում մեր զինվորներից, նրանց աչքերի արտահայտությունը նույնն էր՝ վախվորած և անհանգիստ»,- նշել է Հակոբյանը։
«Ես ուզում եմ ասել, որ ոչ մի քաղաքականություն, ոչ մի քաղաքական շահ չի կարող արդարացնել դեռ նոր-նոր կյանք մտնող երեխաների դաժան մահը, ծնողների ցավն ու որբացած երեխաների կարոտը»,- հայտարարել է ՀՀ վարչապետի տիկինը՝ նշելով, որ այժմ, հայտնվելով պետության ղեկավարի տիկնոջ դերում, չի կարող լռել և իր ձայնը չբարձրացնել։
Նմանատիպ նյութեր
8460 դիտում
19:50 07-10-2018
«Կանայք հանուն խաղաղության» արշավի մասնակիցներն Արցախում կստանան հալված փամփուշտներից զարդեր
1297 դիտում
23:13 08-11-2022
Աննա Հակոբյանը և Իսլանդիայի առաջին տիկինը քննարկել են «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնության մանրամասները
3677 դիտում
14:57 16-03-2017
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունն ազդարարել է Վաշինգտոնի Ֆրանկոֆոնիայի փառատոնի մեկնարկը
Այս բաժնից
1666 դիտում
14:35 22-11-2024
Նոյեմբերի 25-ից ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով. սպասվում են տեղումներ