Փոլ Սքոուլզ. Սանչեսը «Մանչեսթեր Յունայթեդի» խաղացող չէ, նա շատ եսասեր է
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Փոլ Սքոուլզը քննադատության է ենթարկել թիմին՝ չիլիացի կիսապաշտպան Ալեքսիս Սանչեսին ձեռք բերելու համար:
«Ես նրան գիտեմ որպես որակյալ ֆուտբոլիստ, սակայն ես նրան երբեք չեմ տեսել որպես «Մանչեսթեր Յունայթեդի» խաղացող: Նա չափազանց եսասեր է, և այդ իսկ պատճառով դժվար թե մեզ շատ անհրաժեշտ է: Հատկապես՝ նման փողերի դիմաց:
Հիմա մենք ինչպե՞ս նրանից ազատվենք՝ նման աշխատավարձով: Այնպիսի զգացողություն է, որ նրան ձեռք բերելու միակ իմաստը եղել է «Մանչեսթեր Սիթիից» առաջ ընկնելը:
Մյուս կողմից, հիմա ցանկացած խաղացողի մոտ, որ «ՄՅՈւ» է գալիս, պրոբլեմներ են սկսվում: Իմ կարծիքով, ներկա պահին Մեսիին էլ հրավիրեինք, նրա մոտ էլ խնդիրներ կառաջանային», ասել է Սքոուլզը: