35291 դիտում
14:27 23-07-2018
Կոտայքի մարզում 36-ամյա վարորդը Nissan Tiida-ով բախվել է շինության պատին. կա 5 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Վահե Հարությունյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հուլիսի 21-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով։
Ժամը 18։25-ի սահմաններում Բյուրեղավան քաղաքի բնակիչ՝ 36-ամյա Արտակ Վարդազարյանը Բյուրեղավան-Նուռնուս ավտոճանապարհին իր վարած Nissan Tiida մակնիշի 35 QZ 661 համարանիշի ավտոմեքենայով բախվել է շինության բետոե պարսպին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևորներ՝ վարորդի համաքաղաքացիներ, 41-ամյա Նաիրա Մելիքսեթյանը, 9-ամյա Վահագն Մարտոյանը, 35-ամյա Արամ Մելիքսեթյանը, 4-ամյա Ռաֆիկ Մելիքսեթյանը և 28-ամյա Մանուշ Մելիք-Կասումյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աբովյանի բժշկական կենտրոն։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Ա. Վարդազարյանն աշխատում է «Սարանիստ» ՍՊԸ-ում։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+