8067 դիտում
15:48 22-07-2018
Իրանի հետ պատերազմը բոլոր պատերազմների մայրն է․ Ռոհանին Թրամփին հորդորում է հետ կանգնել առճակատումից
«Իրանի հետ պատերազմը բոլոր պատերազմների մայրն է», - ասել է Հասան Ռուհանին` դիմելով Դոնալդ Թրամփին: Հաղորդում է [url=https://www.dw.com/ru/иран-предостерегает-трампа-от-противостояния/a-44776637]Deutsche Welle[/url]-ն։
Իրանի նախագահ Հասան Ռուհանին հորդորում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հետ կանգնել իսլամական հանրապետության դեմ թշնամական քաղաքականությունը շարունակելուց: «Ամերիկան պետք է իմանա, որ Իրանի հետ պատերազմը բոլոր պատերազմների մայրն է», - ասել է Ռուհանին `կիրակի, հուլիսի 22-ին, հայտնում է isna գործակալությունը: «Պարոն Թրամփ, մի քաշեք առյուծի պոչից։ Հակառակ դեպքում դրա համար կափսոսաք», - հավելել է Իրանի նախագահը:
Նշենք, որ մայիսի սկզբին ԱՄՆ-ն դուրս եկավ Իրանի հարցով 2015 թ. կնքված վեցակողմ պայմանագրից։ Ապա Վաշինգտոնը ընդլայնեց Իրանի դեմ պատժամիջոցներն ու պահանջեց, որ դաշնակից պետությունները իրանական նավթ չգնեն, սպառնալով պատժամիջոցներ նաև գնորդների դեմ.
Նմանատիպ նյութեր
7073 դիտում
21:48 28-03-2017
Իրանի նախագահ Ռոհանին հանդիպել է Պուտինի հետ
4139 դիտում
16:38 19-12-2016
Հայաստան կժամանի Իրանի Նախագահ Հասան Ռոհանին