ԱՄՆ-ն և Ուկրաինան Սև ծովում համատեղ զորավարժություններ են անցկացրել
Ամերիկա-ուկրաինական համատեղ զորավարժությունները Սեւ ծովում ավարտվեցին: Sea Breeze 2018 զորախաղերն անցկացվում էին հուլիսի9-ից։ Մասնակցում էին ավելի քան 2 հազար զինվորական 19 երկրներից, այդ թվում` Մեծ Բրիտանիայից, Վրաստանից, Հունաստանից, Բուլղարիայից, Էստոնիայից, Լիտվայից, Մոլդովայից, Լեհաստանից և Ռումինիայից: Հաղորդում է [url=https://www.svoboda.org/a/29381176.html]«Ազատությունը»[/url]։
Զորավարժություններին ներգրավվել են մոտ 30 ռազմանավ, սուզանավ, տասնյակ ինքնաթիռներ և ուղղաթիռներ:
Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն զորավարժություններն անվանել է «պատասխան՝ հիբրիդային պատերազմների գաղափարախոսներին, կազմակերպիչներին և հովանավորներին»: Զինվորականների առջև ելույթ ունենալիս նա նաև ասել է, որ Ռուսաստանը շարունակում է ամրապնդել իր զինուժը բռնազավթված Ղրիմի և Սև և Ազովյան ծովերի ջրերում:
ՌԴ Արտաքին գործերի նախարարությունում Sea Breeze 2018 զորախաղերն անվանել են «կրակի հետ խաղ», որը, իբր, Սև ծովում լարվածություն է առաջացնում: