211652_close_icon
views-count32992 դիտում article-date 09:00 22-07-2018

Լոռու մարզում տեղի ունեցավ «Հրաշք փոքրիկ 2018» մանկապատանեկան մրցույթ-փառատոն. փոքրիկների թվում էին Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի մարզի 3-12 տարեկան երեխաներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հուլիսի- 21-ին, Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում տեղի ունեցավ «Հրաշք փոքրիկ 2018» մանկապատանեկան մրցույթ-փառատոն։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մրցույթը կազմակերպվել էր «Բոհեմ» կամերային թատրոնի տնօրեն Գայանե Ավագյանի կողմից։ Մրցույթի մասնակից փոքրիկների թվում էին Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի մարզի 3-12 տարեկան երեխաները։ Ժյուրիի կազմում էին Վանաձորի ավագանու անդամ Մարինե Հովհաննիսյանը, Լոռու մարզի կրթական ծրագրերի ղեկավար Դավիթ Հակոբյանը, թիվ 41 ՆՈՒՀ-ի տնօրեն Թագուհի Դարբինյանը, Վանաձորի և Դիլիջանի արվեստի դպրոցի դասախոս Վարազդատ Հովհաննիսյանը,, Ազնվաձորի դպրոցի տնօրեն Սեյրան Շահնազարյանը և նախագահ 4-րդ դպրոցի տնօրեն Համլետ Խումարյանը: Միջոցառումը ավելի գրավիչ դարձրեց Մոսկվայից ժամանած Վանաձորցի երգչուհի Անի Բոշյանը: Միջոցառման մասնակիցները լուսանկարվեցին երգչուհու հետ: Միջոցառման ավարտին մասնակիցները ստացան հավաստագրեր, բազմաթիվ նվերներ: Լուսանկարները և տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 330+
330+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր