Մալայզիական Boeing MH17-ի կործանման գործով դատը կանցնի Նիդերլանդներում
Ուկրաինայի օդային տարածքում «Մալայզիական ավիաուղիներ»-ի MH17 չվերթը իրականացնող «Բոինգ» օդանավի կործանման գործով դատը տեղի կունենա Նիդերլանդներում՝ այդ երկրի օրենսդրության շրջանակում: Այս մասին հայտարարել է Նիդերլանդների ԱԳ նախարար Բերտ Կոենդերսը:
Որոշումն ընդունվել է ողբերգությունը հետաքննող երկրների ներկայացուցիչների կողմից: Դատական լսումների ժամկետների մասին առայժմ չի հաղորդվում, քանի որ օդանավի կործանման հետաքննությունը դեռևս չի ավարտվել:
Հիշեցնենք, որ 2014 թվականի հուլիսի 17-ին Դոնբասում Ամստերդամ-Կուալա Լումպուր չվերթն իրականացնող օդանավի կործանման հետևանքով զոհվել էր 298 մարդ, որոնցից 195-ը՝ Նիդերլանդների քաղաքացիներ: