211652_close_icon
views-count36648 դիտում article-date 11:37 19-07-2018

Արթուր Վանեցյան. Չեմ թաքցնում, ՀՖՖ-ն գլխավորելու ցանկություն ունեմ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հուլիսի 19-ին, Կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը չի բացառել, որ կարող է գլխավորել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: «Ֆեդերացիայի հետ կապված, երևի թե, կքննարկենք: Չեմ ասի՝ կհրաժարվեմ: Կքննարկենք ու առաջիկա օրերին կասենք: Ես Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը զբաղեցնելու վերջնական որոշում դեռևս չունեմ, չեմ թաքցնում` ունեմ ցանկություն: Եթե ակումբները կցանկանան միասնական թեկնածու առաջադրել և կառաջարկեն ինձ, ես կհամաձայնեմ»,- հայտնել է ԱԱԾ պետը: Նշենք, որ սեպտեմբերին նախատեսված են ՀՖՖ նախագահի ընտրությունները։ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն օրերս [url=https://shamshyan.com/hy/article/2018/07/17/1101044/]հայտարարել էր[/url], որ եթե ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվի ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, ինքը չի առաջադրվի։ Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր