211652_close_icon
views-count4001 դիտում article-date 22:25 18-07-2018

Լորդերի պալատը հավանություն տվեց Հայաստան-Եվրամիություն համաձայնագրին

Միացյալ Թագավորության Լորդերի պալատը հավանության արժանացրեց Հայաստան-Եվրամիություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին: Այս մասին Թվիթերի իր միկրոբլոգում գրառում է կատարել ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ հղում կատարելով Լոնդոնում ՀՀ դեսպանությանը: Միացյալ Թագավորության Համայնքների պալատը հուլիսի 11-ին հավանություն էր տվել Հայաստան-Եվրամիություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին՝ փոխանցելով այն Լորդերի պալատ՝ վերջնական վավերացման: Հայաստանի և ԵՄ-ի միջև «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիրը ստորագրվել է 2017թ. նոյեմբերի 24-ին Բրյուսելում: Համաձայնագիրը վավերացվել է Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի, Բուլղարիայի, Լեհաստանի կողմից: Հունիսի 27-ին համաձայնագիրը վավերացրել էր նաև Ռումինիայի խորհրդարանի ստորին պալատը: Ապրիլի 11-ին այն միաձայն վավերացրել է նաև ՀՀ Ազգային ժողովը:

Նմանատիպ նյութեր