Մեծ Բրիտանիայի վարչապետը ցանկանում է Լորդերի պալատը տեղափոխել Յորք
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը մտածում է Լորդերի պալատը Անգլիայի հյուսիս, Յորք տեղափոխելու մասին, գրում է [url=https://www.independent.co.uk/news/uk/politics/house-lords-move-york-boris-johnson-north-a9290491.html]Independent[/url]-ը:
Պահպանողական կուսակցության ներկայացուցիչը հաստատել է, որ Դաունինգ սթրիթում սկսել են քննարկել այդ տարբերակը, երբ Բրիտանիայի վարչապետը հանձնարարել էր պաշտոնատար անձանց քննարկել Լոնդոնից Լորդերի պալատը Յորք տեղափոխելու գործնական հնարավորությունները:
Ենթադրվում է, որ Ջոնսոնը ցանկանում է գործնականում կյանքի կոչել քայքայվող Վեստմինստերյան պալատի վերականգնման ծրագրերը: