Միացյալ Թագավորության Համայնքների պալատը հավանություն է տվել ՀՀ-ԵՄ համաձայնագրին
Միացյալ Թագավորության Համայնքների պալատը այսօր հավանություն է տվել Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին՝ այն փոխանցելով Լորդերի պալատ՝ վերջնական վավերացման:
Այս մասին Թվիթերում [url=https://twitter.com/armembuk]գրառում[/url] է կատարել Միացյալ թագավորությունում ՀՀ դեսպանատունը:
Հիշեցնենք, որ համաձայնագիրն արդեն վավերացվել է Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի, Բուլղարիայի, Լեհաստանի, Լյուքսեմբուրգի, ինչպես նաև Ռումինիայի խորհրդարանի ստորին պալատի կողմից։
Ապրիլի 11-ին այն միաձայն վավերացրել է նաև ՀՀ Ազգային ժողովը: