211652_close_icon
views-count4289 դիտում article-date 20:03 18-07-2018

Ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում ամփոփվեց 2018թ. 6 ամիսների աշխատանքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Հուլիսի 18-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում տեղի ունեցավ վարչության ծառայությունների և տարածքային մարմինների 2018 թվականի 6 ամիսների օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքների ամփոփում, որին ներկա էր ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը: Հաշվետու զեկույց ներկայացրեց ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արտակ Պողոսյանը: 2018 թվականի առաջին կիսամյակում մայրաքաղաքում գրանցվել է հանցագործության 4632 դեպք, բացահայտվել են 3466-ը: Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը իր խոսքում անդրադարձավ ոստիկանության Երևան քաղաքի վարչության աշխատանքին: Նա նշեց, որ կան էական բացթողումներ հանցագործությունների բացահայտման ուղղությամբ: Խոսք գնաց նաև առանձին հանցատեսակների մասին: Ընդգծվեց, մասնավորապես, նախորդ տարիներին կատարված, անձի կյանքի և առողջության դեմ ուղղված հանցագործությունների, խուլիգանության և մի շարք այլ հանցատեսակների բացահայտման արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունը: Նշվեց, որ մտահոգիչ է բնակարանային գողությունների թիվը: Վալերիյ Օսիպյանը ընդգծելով կոռուպցիայի բացառման և օրենքի առաջ բոլորի հավասարության սկզբունքները, ստորաբաժանումների ղեկավարությանը ցուցումներ տվեց միջոցառումներ ձեռնարկել անձնակազմի կարգապահությունը բարձրացնելու ուղղությամբ, կազմակերպել և պատշաճ անցկացնել ծառայողական պարապմունքները: Ոստիկանության պետը նշեց, որ հաջորդ ամփոփմանը, կախված հանցավորության դեմ պայքարի արդյունավետությունից և մայրաքաղաքում հասարակական կարգի պահպանման որակից, հետևություններ կարվեն ու կկայացվեն համապատասխան որոշումներ: Եվս մեկ անգամ կարևորվեց այս տարի Երևանում նախատեսված արարողակարգային զանգվածային միջոցառումների կազմակերպումն ու անվտանգ անցկացումը, ինչի ընթացքում մեծ անելիք ունի ոստիկանության Երևան քաղաքի վարչությունը: Ոստիկանության գնդապետ Արտակ Պողոսյանը հավաստիացրեց, որ հաջորդ ամփոփմանը վարչությունը կունենա հանցագործությունների բացահայտման առավել լավ վիճակագրություն: Ամփոփման ավարտին հանցագործություն բացահայտելու և ծառայողական պարտականությունները բարեխիղճ կատարելու համար ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի պետ Վահրամ Խաչատրյանն ու նույն բաժանմունքի օպերլիազոր Հայկազ Պողոսյանը պարգևատրվեցին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր