1309 դիտում
15:24 14-10-2015
Ոստիկանության Լոռու մարզային վարչությունում ամփոփվեցին 2015 թ. 9 ամիսների օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները
Հոկտեմբերի 12-ին ոստիկանության Լոռու մարզային վարչությունում տեղի ունեցավ օպերատիվ խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության պետի տեղակալ Անուբաղ Համբարյանը:
Օրակարգում մարզային վարչության և ենթակա ստորաբաժանումների ծառայողների կողմից 2015 թ. ինն ամիսների ընթացքում կատարված աշխատանքների արդյունքների ամփոփումն էր:
Զեկուցումներով հանդես են եկել ոստիկանության Լոռու մարզային վարչության պետի տեղակալ, ինքը և շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Մ. Մանուկյանը, ինչպես և ենթակա բաժինների պետերը:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են առկա թերություններն ու բացթողումները, դրանց վերացման ուղղությամբ իրականացվող և օպերատիվ-հետախուզական գործունեության բարելավմանն ուղղված միջոցառումների ընթացքը:
Օպերատիվ խորհրդակցությունը ոստիկանության Լոռու մարզային վարչության և ենթակա բաժինների կողմից 2015 թ. ինն ամիսներին իրականացված օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները գնահատել է «բավարար»:
Խորհրդակցության ընթացքում տրվել են կոնկրետ հանձնարարականներ և որպես 2015 թ. հետագա հիմնական խնդիրներն են նշվել.
- 2015 թ. ու նախկին տարիներին արձանագրված և չբացահայտված առանձնապես ծանր, ծանր, հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունների,
- դիտավորյալ առողջությանը վնաս պատճառելու, այդ թվում՝ ծանր վնաս պատճառելու դեպքերի կանխարգելումն ու բացահայտումը,
- սեփականության դեմ ուղղված հանցագործությունների, հատկապես ավազակային հարձակման, կողոպուտի և բնակարանային գողությունների,
- տնտեսական ոլորտի, հատկապես կեղծ փող, արժեթղթեր պատրաստելու, իրացնելու դեպքերի,
- թմրամիջոցների ապօրինի շրջանառության, հատկապես թմրամիջոցների իրացման դեպքերի բացահայտումը,
- հետախուզվողների հայտնաբերման գործընթացը,
- բնապահպանական ոլորտի, հատկապես՝ ապօրինի անտառահատումների դեպքերի հայտնաբերումը,
- 2015 թ. սեպտեմբեր ամսին ՀՀ ոստիկանության շտաբի կողմից անցկացված համալիր-տեսչական ստուգմամբ հայտնաբերված խախտումների և թերությունների վերացմանն ուղղված միջոցառումների իրականացումը,
- ծառայողների մասնագիտական գիտելիքների բարձրացմանն ուղղված միջոցառումների արդյունավետ կազմակերպումը,
- Վանաձոր քաղաքում համայնքային ոստիկանության հենակետերի կառուցմանն ուղղված միջոցառումները:
[b]ՀՀ Ոստիկանություն[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
862 դիտում
23:36 23-12-2024
Բանավեճի համար վիճելի թեմայի առկայություն է անհրաժեշտ․ ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ
703 դիտում
23:09 23-12-2024
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը կվարի Փաշինյանը
763 դիտում
22:40 23-12-2024
Երևանի նոր ջրի մաքրման կայանը և աղբաորսիչ սարքերն արդեն գործում են