81142 դիտում
18:03 11-07-2018
Կասկադյորական վթար Կոտայքի մարզում. 56-ամյա վարորդը BMW-ով մխրճվել է «Հրազդան» երկաթբետոնե ցուցանակի մեջ, այնուհետև հայտնվել ձորակում ու բախվել հաստաբուն ծառին. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հուլիսի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։40-ի սահմաններում Կոտայքի մարզի Արզական գյուղի բնակիչ՝ 56-ամյա Ղազար Աթանիսյանը իր վարած BMW մակնիշի 21 ՍR 112 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 39-րդ կմ հատվածում՝ Հրազդանի վարչական տարածքում, դեպի Սևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե կոնստրուկցիայով տեղադրված «Հրազդան» ցուցանակին և հայտնվել ձորակում՝ բախվելով հաստաբուն ծառին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել, սակայն այդ պահին նշված հատվածով անցնող մի քաղաքացի իր ավտոմեքենայից դուրս է բերել կրակմարիչը, մարել մեքենայում առաջացած հրդեհը, որից հետո մեքենայի մեջ գտնվող վիրավորներից մեկին դուրս է բերել։
Դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով՝ խմբի պետ Սամվել Դավթյանի, պետի տեղակալ Մկրտիչ Մելքոնյանի գլխավորությամբ։
Տեղում հրշեջ-փրկարարներ Անդրանիկ Մարգարյանը, Արթուր Ավագյանը և մյուս փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը, որից հետո մյուս փրկարարների հետ քաղաքացիների օգնությամբ վիրավորին մոտեցրել են օպերատիվորեն ժամանած Հրազդանի բժշկական կենտրոնի շտապօգնության բրիգադին։
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Հրազդանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ։
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հետաքննիչ Մայիս Բադոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան քաղաքացիների և փրկարարների օգնությամբ քարշակով դուրս բերվեց երթևեկելի գոտի և տեղափոխվեց ոստիկանության Հրազդանի բաժնի հատուկ պահպավող տարածք։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման արդյունքում վնասվել է ցուցանակը, այն հիմքից տեղաշարժվել է, իսկ ավտոմեքենան էլ վերածվել է մետաղե ջարդոնի։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հիվանդանոց է տեղափոխվել վարորդի համագյուղացի՝ 50-ամյա Սարո Խլղաթյանը։
[b]Վթարի ենթարկված վարորդին ու վիրավոր ուղևորին առաջինը օգնության ձեռք մեկնած քաղաքացին է
[/b][img]http://st0.shamshyan.com/editor/0569165001531318784684284.jpg[/img]
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 125+
125+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1834 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)