Ունաի Էմերին նշանակվեց «Արսենալի» գլխավոր մարզիչ
Իսպանացի մասնագետ Ունաի Էմերին դարձավ «Արսենալի» նոր գլխավոր մարզիչը:
Էմերին եղել է «Սևիլյայի», «Սպարտակի», «Վալենսիայի», «Ալմերիայի» և «Լորկայի» գլխավոր մարզիչ:
Իսպանացու վերջին ակումբը ֆրանսիական ՊՍԺ-ն էր, որի հետ 2 մրցաշրջանում 7 տիտղոս է նվաճել:
46-ամյա Էմերին առավել մեծ հաջողությունների է հասել «Սևիլյայում», որի հետ նվաճել է Եվրոպայի Լիգայի երեք տիտղոս:
Հիշեցնենք, որ 22 տարվա աշխատանքից հետո «Արսենալից» հեռացավ Արսեն Վենգերը: