211652_close_icon
views-count4495 դիտում article-date 17:26 17-07-2018

Ռուբեն Հայրապետյանը հրաժարական չի տվել. armtimes.com

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հրաժարական չի տվել: «[url=http://armtimes.com/hy/article/141767]Հայկական ժամանակ[/url]»-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատեցին ՀՖՖ մամուլի քարտուղարությունից: Այսօր՝ հուլիսի 17-ին, Ավանի ակադեմիայում կայացել է գործկոմի նիստը, եւ կարծիքներ կային, որ Հայրապետյանը դրա ժամանակ հայտարարելու էր պաշտոնից հեռանալու մասին: Հայրապետյանի՝ հեռանալու լուրին սպասում են հայկական ֆուտբոլային աշխարհի մի շարք ներկայացուցիչներ: Այս տարվա մայիսից ֆեդերացիայից լուրջ դժգոհություններ ունի «Շիրակը», որը 2017-18 մրցաշրջանի Բարձրագույն խմբի առաջնության 27-րդ տուրի «Բանանցի» դեմ խաղի հաշիվը կազմակերպելու փորձի համար լուրջ պատժի էր ենթարկվել ֆեդերացիայի կողմից: Վերջերս իրենց դժգոհություններով հանդես եկան նաեւ «Փյունիկը» եւ Երեւանի «Արարատը»: «Փյունիկը» հայտարարել է, որ ՀՖՖ-ն իրենց թույլ չի տվել անվանափոխություն անել ու ակումբը կոչել «Երեւան», քանի որ Առաջին խմբի առաջնությունում հայտավորվել է «Երեւան» անունով ակումբ: «Փյունիկը» նաեւ նշել է, որ այդ թիմը կազմված է իր ակադեմիայի սաներով, որոնց իրենք 1 տարի ժամկետով հանձնել էին «Ավան ակադեմիային»: 2017-18 մրցաշրջանից հետո նրանց պետք է վերադարձնեին «Փյունիկ», սակայն ուղարկել են «Երեւան»: Ակումբը հայտարարել էր նաեւ, որ Հայրապետյանը հրահանգել է թույլ չտալ, որ «Փյունիկն» օգտագործի Ծիծեռնակաբերդ հուշահամալիրի 4/7 հասցեում գործող մանկապատանեկան ֆուտբոլային մարզադպրոցի տարածքները: Թույլ չի տվել նաեւ Եվրոպա լիգայի 2018-19 մրցաշրջանի որակավորման խաղերի համար նախապատրաստվել ՀՖՖ տեխնիկական կենտրոնում, ՀՖՖ-ն թանկացրել է Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի վարձավճարը Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://armtimes.com/hy/article/141767]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր