3401 դիտում
09:33 17-07-2018
Երևանի ընտրություններն, ամենայն հավանականությամբ, կկայանան սեպտեմբերի 9–ին․ «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես և սպասվում էր, Երևանի ավագանու երեկվա նիստը չկայացավ, ուստի նոր քաղաքապետ չընտրվեց, քանի որ ներկա էր ավագանու ընդամենը 5 անդամ: Սա նշանակում է, որ կառավարությունը պետք է նշանակի արտահերթ ընտրություններ:
Մեր ունեցած տեղեկություններով, կառավարությունը չի շտապի ավագանու լիազորությունները դադարեցնել և կօգտվի օրենքի ընձեռած առավելագույն ժամկետներից: Դա վերաբերում է նաև արտահերթ ընտրություններ նշանակելու օրենսդրական ժամկետներին՝ 30-40 օր:
Ըստ այդմ, ամենայն հավանականությամբ, որպես արտահերթ ընտրությունների օր կառավարությունը կնշանակի սեպտեմբերի 9-ը (կիրակի): Սա փաստացի առաջին հերթին թույլ է տալիս քաղաքական առումով մեռյալ օգոստոսին հնարավրինս քիչ օրեր թողնել քարոզարշավի համար, իսկ քարոզարշավի ամենաթեժ շրջանը «գցել» սեպտեմբերի սկզբին, երբ հանգստի մեկնածներն արդեն վերադարձած կլինեն, հետո՝ հանդիպումների համար այդքան էլ շոգ չի լինի»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1086 դիտում
10:37 21-04-2015
Աբովյանի քաղաքապետի ընտրություններն, ամենայն հավանականությամբ, տեղի կունենան հունիսի 7-ին. Ժողովուրդ
7290 դիտում
09:21 31-07-2018
Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները, հավանաբար, կկայանան սեպտեմբերի 16-ին կամ 23-ին․ «Ժողովուրդ»
6294 դիտում
10:50 18-08-2018
Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները կկայանան սեպտեմբերի 23-ին. ԿԸՀ
Այս բաժնից
1051 դիտում
09:00 16-11-2024
Գիտական կադրերի համապետական հաջորդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին. նախագիծ. «Փաստ»
1282 դիտում
08:16 16-11-2024
Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»