Շոտլանդացիներին վրդովեցրել է ԱՄՆ նախագահի այցի անվտանգության ապահովմանն ուղղված մի քանի միլիոն դոլարի ծախսը
Շոտլանդիայի քաղաքացիները վրդովված են այն փաստով, որ երկրի կառավարությունը մոտ 6.6 մլն դոլար է ծախսել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այցի անվտանգությունն ապահովելու համար, հայտնում է Daily Mail-ը։
Այս օրերին Թրամփն իր կնոջ՝ Մելանյա Թրամփի հետ մնում է իր սեփական՝ Trump Turnbery հյուրանոցում, որտեղ հանգստյան օրերին գոլֆ է խաղում։
Հազարավոր ցուցարարների ակցիաներից Թրամփին «ապահովագրելու» համար հյուրանոցային համալիրի մոտ են տեղակայվել ոստիկանութան հատուկ ուժեր, ովքեր էլ բառացիորեն շղթայել են հյուրանոցը։