ՆԱՏՕ-ն էապես ավելացնում է կիբեր անվտանգության ապահովմանն ուղղված ծախսերը
2017 թվականից ՆԱՏՕ-ն կսկսի սեփական կիբեր անվտանգության մոդերնիզացումը և մտադիր է դրա համար 70 մլն եվրոյից ավելի գումար հատկացնել, հաղորդել է Հյուսիսատլանտյան դաշինքի մամուլի ծառայությունը։
Մելգիայի Մոնե քաղաքում այդ թեմայով անցկացվելու է տարեկան հանդիպում, որին ներկա են գտնվել կառույցի անդամ պետությունների պատվիրակությունները։
Հուլիսին Վարշավայում տեղի ունեցած գագաթնաժողովում ՆԱՏՕ-ի անդամ պետությունների կառավարությունները խոստովանել էին, որ այդ ոլորտը ոիժեղացնելու կարիք ունի։ Իսկ New York Times թերթը գրել էր, որ ՆԱՏՕ-ն հստակ ռազմավարություն չունի կիբերպատերազմի հավանականության դեպքում։
Ըստ կառույցի տվյալների՝ ՆԱՏՕ-ի ենթակառուցվածքները տարեկան մի քանի միլիոն անգամ ենթարկվում են հաքերային հարձակման։