2778 դիտում
12:05 20-02-2017
Սահմանադրությունն ավելի կամրապնդի մեր երկրի անվտանգության ապահովմանն ուղղված կառուցակարգերը. Աշոտ Ղուլյան
Սահմանադրությունը շատ համապարփակ փաստաթուղթ է: Այս մասին այսօր՝ փետրվարի 20-ին, Արցախում անցկացվող Սահմանադրության նախագծի հանրաքվեի քվեարկությանը մասնակցելուց առաջ լրագրողներին ասաց ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը։
Նա ընդգծեց, որ Սահմանադրությունը նոր մակարդակի վրա է և կբարձրացնի Արցախի պատրաստվածությունը ինչպես ներքին իմաստով, այնպես էլ արտաքին մարտահրավերներին դիմակայելու առումով:
«Կարծում եմ՝ դա Սահմանադրության հիմնական առաքելություններից մեն է։ Ես վստահ եմ, որ Սահմանադրությունն ամրապնդելու է այն կառուցակարգերը, որոնք ուղղված են մեր երկրի անվտանգության ապահովմանը, ժողովրդավարական համակարգի զարգացմանը, մարդու իրավունքների երաշխավորմանն ու պետական կառավարման և տեղական ինքնակառավարման արդյունավետությանը»,- նշել է Ա. Ղուլյանը:
Իսկ Ադրբեջանի այն հայտարարության վերաբերյալ, թե ԼՂՀ-ում սահմանադրական հանրաքվեի արդյունքները չեն ճանաչվելու միջազգային կառույցների կողմից, ԱԺ նախագահը նշել է. «Դա հարևան պետության խնդիրն է, և, կարծում եմ, որ այդ հոգեբանական բարդույթից ինչքան շուտ դուրս գան, այնքան շատ ավելի լավ կլինի»։
Հիշեցնենք, որ քվեարկության արդյունքներով կորոշվի կառավարման նախագահական համակարգին անցնելու հարցը։ Ժամը 08։00-ին 11 ընտրատարածքներում բացվել են 280 ընտրատեղամասեր, որոնք կփակվեն 20։00-ին։ 1 տեղամաս բացվել է Երևանում՝ ԼՂՀ քաղաքացիների համար։ Ընտրությանը կմասնակցեն ավելի քան 30 երկրներից ժամանած 104 միջազգային դիտորդներ, 103 տեղական դիտորդներ և 8 տասնյակից ավելի ԶԼՄ-ների ներկայացուցիչներ։
Նմանատիպ նյութեր
3342 դիտում
15:07 08-09-2016
ՆԱՏՕ-ն էապես ավելացնում է կիբեր անվտանգության ապահովմանն ուղղված ծախսերը
Այս բաժնից
1108 դիտում
22:54 19-12-2024
Նիգերիայում տոնավաճառում հրմշտոցի հետևանքով 35 երեխա է զոհվել
877 դիտում
22:41 19-12-2024
Իսրայելը շարունակում է Գազայում ռմբակոծությունները, հրադադարի շուրջ բանակցությունները շարունակվում են
1090 դիտում
21:40 19-12-2024
Ադրբեջանը պաշտոնապես միացել է «Իսլամական ութնյակ»-ին