211652_close_icon
views-count8809 դիտում article-date 14:43 14-07-2018

ՀՀ պաշտպանության նախարարությունը հրապարակել է զորակոչի ենթակա քաղաքացիների ընտրության 2-րդ` քննություն-հարցազրույցի փուլի արդյունքները

ՀՀ պաշտպանության նախարարությունը հրապարակում է տեխնոլոգիական վաշտում զինվորական ծառայության նշանակելու նպատակով հայտարարված շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի շրջանակներում զորակոչի ենթակա քաղաքացիների ընտրության 2-րդ` քննություն-հարցազրույցի փուլի արդյունքները: 2-րդ փուլը գնահատվում է 10 բալանոց համակարգով: Ենթահանձնաժողովի յուրաքանչյուր անդամը մրցույթի մասնակից յուրաքանչյուր զորակոչիկի գնահատականների ամփոփաթերթն իր ստորագրությամբ փոխանցում է հանձնաժողովի նախագահին: Հանձնաժողովը հաշվում է մրցույթի յուրաքանչյուր մասնակից զորակոչիկի քննություն-հարցազրույցի գնահատականների միջին թվաբանականը և բազմապատկում 1.5 գործակցով: 9 և ավելի միավոր հավաքածներն ընդգրկվում են 3-րդ փուլի մասնակիցների ընտրությանը: 2-րդ փուլի արդյունքների բողոքարկման դիմումի ձևն է: Բողոքարկման դիմումը կարող եք ուղարկել [email protected] էլ. փոստին: 3-րդ փուլը տեղի կունենա 18.07.2018թ., ժ.9:00-ին, Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում (Հ. Հակոբյան փողոց, 3 շենք): Մրցույթի 3-րդ փուլին մասնակցելու համար պարտադիր է ներկայացնել անձը հաստատող փաստաթղթի պատճենը, համապատասխան բարձրագույն կրթության ավարտական վկայականի պատճենները կամ, եթե առկա չէ ավարտական վկայական, համապատասխան բարձրագույն ուսումնական հաստատության կողմից տրված տեղեկանքը՝ ավարտական քննությունները հանձնած լինելու վերաբերյալ, ինքնակենսագրությունը, զինվորական ծառայությանը առողջական վիճակի պատճառով պիտանիության աստիճանի (պիտանի կամ սահմանափակ պիտանի) վերաբերյալ տեղեկանքը: Մրցույթի 3-րդ` հարցազրույցի փուլում գնահատվում են մրցույթի մասնակից զորկոչիկների հետևյալ ունակությունները (կարողությունները). 1) կոլեկտիվում աշխատելու ունակությունները և փորձը. 2) ստեղծագործական ունակությունները: Մասնակիցներն իրենց հետ կարող են բերել ցանկացած տեղեկատվական նյութեր և միջոցներ (օլիմպիադաների դիպլոմներ, մրցանակներ և այլն), այդ թվում տեսաձայնաշարային, որոնք կարող են օգնել իրենց 3-րդ փուլի ընթացքում: Կեղծ տեղեկատվության տրամադրումը կհանգեցնի հետագայում տեխնոլոգիական վաշտում ծառայությունից հեռացնելուն: Հարցերի համար գործում է հեռախոս՝ +374 10 668166:

Նմանատիպ նյութեր