211652_close_icon
views-count2125 դիտում article-date 20:03 12-07-2018

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` հուլիսի 11-ից 12-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 11-ից 12-ը ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 49 դեպք։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 23, խարդախության 9, անձնական ունեցվածքի գողության 5, շորթման 3, բնակարանային գողության և յուրացման կամ վատնման 2-ական, գույքի դիտավորությամբ ոչնչացման, խուլիգանության, թմրամիջոցի հայտնաբերման, ապօրինի ծառահատման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և պաշտոնեական կեղծիքի կամ անփութության 1-ական դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է խարդախության 7, մարմնական վնասվածք հասցնելու 3, անձնական ունեցվածքի գողության 2 և բնակարանային գողության 1 դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 12-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր