4742 դիտում
23:33 11-07-2018
ԵՄ-Ադրբեջան Համապարփակ գործընկերության բուն համաձայնագրի ստորագրումը շուտ չի լինելու. Աշոտյան
Բրյուսելում է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որի մասնակցությամբ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովն ու ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին ստորագրել են ԵՄ-Ադրբեջան Գործընկերության գերակայություններ փաստաթուղթը՝ 2018-2020 թվականների համար։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանը:
«Գերակա են դիտվել 4 ոլորտներ՝ տնտեսական, էներգետիկ, ինստիտուցիոնալ և միջմարդկային շփումներ » ,-նշել է Աշոտյանն ու ընդգծել հատկանշական երկու փաստ:
«Այս փաստաթուղթը ստորագրվեց ԵՄ-Ադրբեջան Համապարփակ գործընկերության համաձայնագրից ավելի շուտ։ Սա կարող է նշանակել, որ բուն համաձայնագրի նախագծի վերջնականացումը և ստորագրումը շուտ չի լինելու։ Նշված փաստաթղթում Եվրոպական հանձնաժողովի կողմից առաջնահերթ չեն դրվել Ադրբեջանում մարդու իրավունքների և ժողովրդավարության խնդիրները»,-կարծիք է հայտնել Արմեն Աշոտյանը:
Նմանատիպ նյութեր
1869 դիտում
13:31 02-04-2019
ԵՄ-Ադրբեջան համապարփակ գործընկերության մասին համաձայնագրի ստորագրումն այս տարի քիչ հավանական է
Այս բաժնից
382 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
796 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
688 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը