ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչները Չինաստանում քննարկում են ռազմատեխնիկական համագործակցության հարցեր
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի աշխատանքային խումբը Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում է՝ Նանկինում:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ԶՈՒ ներկայացուցիչները մասնակցում են «Փոլի Դիֆենս» ընկերության ղեկավարության հետ անցկացվող ռազմատեխնիկական համագործակցության հարցերով աշխատանքային հանդիպմանը: