5680 դիտում
10:08 11-07-2018
ՊԵԿ-ն անցել է նախկին գործելաոճին՝ հսկիչ գներով է մաքսազերծում ու տոտալ տուգանում է. «Առավոտ»
«Առավոտ» թերթը գրում է. «ՊԵԿ-ն անցել է նախկին իշխանության գործելաոճին՝ մաքսազերծումն իրականացնում է տնտեսվարողների համար անընդունելի և կոռուպցիոն ռիսկերով հսկիչ-գներով մաքսազերծմանը՝ «Առավոտին» ահազանգել են փոքր ու միջին բիզնեսի մի խումբ ներկայացուցիչներ, որոնք պնդում են՝ վերջին օրերին մաքսայինում սկսել են կիրառել ՊԵԿ-ի կամայական հսկիչ-գները, և տնտեսվարողների ներկայացրած հաշիվ-ապրանքագիրը հաշվի չեն առնում:
Այս մի քանի տնտեսվարողները խնդրեցին չհրապարակել իրենց անունները՝ նշելով. «Մի քանի օր սպասենք, եթե տեսնենք, սա համատարած է, ապա, անպայման, մեր անուններով կխոսենք ու հայտարարություն կանենք: Այդ հսկիչ-գները երկար տարիներ բիզնեսի գլխացավանքն են եղել: Մաքսայինը մեր ապրանքը չէր մաքսազերծում ու մաքսազերծման իր «գինն» էր թելադրում: Ուզեինք-չուզեինք՝ ենթարկվում էինք իրենց հսկիչ-գներին, հակառակ դեպքում կամ պիտի կաշառք տայինք, կամ ապրանքը պիտի ամիսներով մնար պահեստում»:
«Կասեցում» քաղաքացիական շարժման համակարգող Սամսոն Գրիգորյանն «Առավոտի» հետ զրույցում ասաց՝ մի քանի դեպք գիտի, որ այս օրերին մաքսայինը հսկիչ-գներով է մաքսազերծումն իրականացնում, մինչդեռ նոր կառավարությունը վստահեցրել էր՝ պետք է բացառեն հսկիչ-գների կիրառումը. «Փաստորեն, ՊԵԿ-ը չի բացառել, և սա մի ահազանգ է, որով ցույց են տալիս՝ շարունակում ենք հին ձևով աշխատել: Սրա հետևանքը հետո կերևա»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
3677 դիտում
10:55 28-05-2016
Բյուջե լցնելու նոր ձև. Համայնքապետարանը լուսանկարում է շինաղբը ու 20 հազար դրամ տուգանում բնակչին. «Առավոտ»
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2224 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1096 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»