4901 դիտում
19:30 10-07-2018
«Մարտիկ» հիմնադրամի գործադիր տնօրենի կողմից թույլ է տրվել ավելի քան 26 մլն դրամի գերածախս. հարուցվել է քրեական գործ
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ «Մարտիկ» հիմնադրամում արձանագրված չարաշահումների դեպքի առթիվ։
Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանի դիմումի հիման վրա նյութերի նախապատրաստման արդյունքում պարզվել է, որ 2008-2017 թթ. ընթացքում «Մարտիկ» հիմնադրամի գործադիր տնօրենի կատարած վարչական ծախսերը 10 տոկոսով գերազանցել են ընդհանուր ծախսերը. գերածախսը կազմել է ընդհանուր 26 191 377 դրամի։ Այդպիսով խախտվել են «Մարտիկ» հիմնադրամի կանոնադրության 5.5 կետի պահանջները, ինչի արդյունքում էական վնաս է պատճառվել հիմնադրամին՝ առաջացնելով ծանր հետևանքներ:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով:
Կատարվում է նախաքննություն։
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ «Մարտիկ» հիմնադրամի գործադիր տնօրենի կողմից իր լիազորությունները չարաշահելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Նմանատիպ նյութեր
1650 դիտում
14:15 21-08-2019
Բնությանը պատճառվել է ավելի քան 1.188.834 ՀՀ դրամի վնաս. հարուցվել է քրեական գործ
Այս բաժնից
1087 դիտում
22:39 04-02-2025
Երևանցիները՝ տրանսպորտային նոր բարեփոխումների մասին. քաղաքապետարանը տեսանյութ է հրապարակել
757 դիտում
22:08 04-02-2025
Քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա պաշտպանական համագործակցության հարցեր
1210 դիտում
21:40 04-02-2025
ՀՀ-ՌԴ հարաբերությունները մտնում են հասունության փուլ. Սերգեյ Կոպիրկին