211652_close_icon
views-count140691 դիտում article-date 23:23 06-07-2018

Կառավարության նոր կազմի խարդախությունները. Hayeli.am

Հունիսի 22-ին կազմակերպվել էր պարտադիր զինվորական ծառայությունից նշանակալի նվաճումներ ունեցող ուսանողների հարցազրույցը, որից էլ կախված կլիներ տարկետում տալու են տվյալ ուսանողին, թե ոչ։ Մինչ հարցազրույցը՝ ներկայացվել են համապատասխան փաստաթղթերը՝ մոգ, հոդվածներ և այլն։ Հարցազրույցը նախապես հայտարարվել էր, որ պետք է լինի բաց, որին լրագրողները նույնպես կարող էին ներկա լինեին, բայց արգելեցին, հետո ասացին, որ ֆեյսբուքով ուղիղ միացմամբ կլինի, դա էլ չեղավ։ Ինչպես հայտնում է [url=http://hayeli.am/article/1100267]hayeli.am[/url]-ը, հարցազրույցը տևել է ընդամենը 10-ը րոպե, որտեղ յուրաքանչյուրը ներկայացնում է ինքն իրեն և 10-ը րոպեում հանձնաժողովը եզրակացնում է, թե ինչքանով է մոտիվացված ուսանողը, իսկ հանձնաժողովում նստած մարդիկ այդքան էլ ուշադիր չլսելով, հաճախ նույն հարցը մի քանի անգամ էին տալիս։ Հարցազրույցին մասնակցում էր նաև 1-ին փոխվարչապետի օգնականը՝ Վահան Կոստանյանը, որը, ըստ ուսանողների, հազիվհազ հաղթահարեց անցողիկ շեմը՝ ստանալով 66։ Այժմ բողոքարկման ժամանակ ուսանողները պահանջում են ներկայացնել բոլոր հարցաքննվածների ձայնագրությունները, այդ թվում՝ Վահանի, որպեսզի համեմատեն, բայց նախարարությունը չի տրամադրում դրանք և ոչ մի կոնկրետ բացատրություն չի տալիս, թե որն է պատճառը, որ հանձնաժողովը նման անհիմն որոշում է կայացրել և պատճառներն էլ չեն նշում, ուղղակի սուբյեկտիվ գնահատում են։ Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://hayeli.am/article/1100267]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր