211652_close_icon
views-count5855 դիտում article-date 22:11 06-07-2018

Վարչապետն ընդունել է Սերգեյ Լեբեդևին

ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ, գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևին: Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը կարևորել է ԱՊՀ անդամ երկրների միջև տարբեր ոլորտներում համագործակցության հետագա զարգացումն ու ընդլայնումը և նշել, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է շարունակել ակտիվ համագործակցությունը ԱՊՀ շրջանակներում: Նիկոլ Փաշինյանը ողջունել է Գորիսն ԱՊՀ մշակութային մայրաքաղաք հայտարարելու նախաձեռնությունը և վստահություն հայտնել, որ նախատեսվող միջոցառումները կնպաստեն ԱՊՀ պետությունների միջև մշակութային կապերի ամրապնդմանն ու խորացմանը: ԱՊՀ գործադիր քարտուղարը բարձր է գնահատել Հայաստանի ներգրավվածությունը կազմակերպության աշխատանքներին և մեր երկրի ու ԱՊՀ գործադիր քարտուղարության միջև առկա արդյունավետ համագործակցությունը:

Նմանատիպ նյութեր